ՀՀայկարամ Նահապետյան

Սիմֆոնիկ նվագախումբը ձայնագրել է Կոմիտասի բնօրինակ նվագախմբային ստեղծագործությունները

Սիմֆոնիկ նվագախումբը ձայնագրել է Կոմիտասի բնօրինակ նվագախմբային ստեղծագործությունները

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ ձայնագրել է Կոմիտասի բնօրինակ երկու նվագախմբային պիեսները՝ «Հիշողություն»` լարային նվագախմբի համար և «Անտառի գիշերը»` սիմֆոնիկ նվագախմբի համար:

Ձայնագրությունները կատարվել են Հանրային ռադիոյի ձայնագրման ստուդիայում։ Նշված ստեղծագործությունները պահվելու են Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդում։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի այս նախաձեռնությունը նվիրված է Կոմիտասի 150-ամյա հոբելյանին։

Ի դեպ‚ Կոմիտասի՝ նվագախմբի համար գրված բնօրինակ ստեղծագործությունները հանրությանն առաջին անգամ ներկայացվել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից այս տարվա դեկտեմբերի 1-ին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված հանդիսության ընթացքում։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում