ԳԳոհար Սիմոնյան

87 տարեկանում կյանքից հեռացավ ռուս դերասանուհի Գալինա Վոլչեկը

87 տարեկանում կյանքից հեռացավ ռուս դերասանուհի Գալինա Վոլչեկը

87 տարեկանում կյանքից հեռացավ ռուսական «Современник» թատրոնի գեղարվեստական ​​ղեկավար Գալինա Վոլչեկը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Նշվում է, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստը թոքաբորբի պատճառով էր հիվանդանոցում հայտնվել:

Հիշեցնենք, որ Գալինա Վոլչեկը սովետական, ռուս կինոյի և թատրոնի սիրված դերասանուհի էր, թատրոնի ռեժիսոր և ուսուցիչ: Նա Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի հերոս է, ԽՍՀՄ պետական ​​մրցանակի դափնեկիր, արժանացել է Ռուսաստանի նախագահի հատուկ մրցանակին:

Խաղացել է լայն հանրության շրջանում սիրելի դարձած այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք՝ «Դոն Քիշոտ», «Զգուշացիր ավտոմեքենայից», «Լիր արքա», «Աշնանային մարաթոն» և այլն: Իսկ ֆիլմ-ներկայացումներից, իհարկե, պետք է առանձնացնել «Սովորական պատմություն», «Էշելոն», «Երեք ընկեր», «Բալի պտուղ» գործերը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում