Սեյրան Օհանյանն այցելել է Ֆրանսիական համալսարան

Սեյրան Օհանյանն այցելել է Ֆրանսիական համալսարան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուայի հրավերով այցելել է Հայաստանում Ֆրանսիական համալսարան, հանդիպել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

Հանդիպման ընթացքում նախարարը ուսանողների  և համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ուշադրությանն է ներկայացրել զինված ուժերում ընթացող բարեփոխումները, ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները, հայկական բանակի զարգացման փուլերը: Անդրադառնալով հասարակություն-բանակ համագործակցության կարևորությանը՝ պաշտպանական գերատսչության ղեկավարն առանձնահատուկ ընդգծել է բուհերի սերտ կապը բանակի հետ:

Շեշտելով, որ 2014 թվականը զինված ուժերում հռչակվել է որպես փողոցային արատավոր բարքերի դեմ պայքարի տարի, Սեյրան Օհանյանը նշել է, որ երիտասարդության շրջանում բարձր ու վեհ գաղափարների, ազգային արժեքների կերտման հարցում կարևոր է ուսուցիչների մանկավարժների ու դասախոսների դերը:

Սեյրան Օհանյանը պատասխանել է նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողներին և դասախոսներին հետաքրքրող հարցերին:

Մանրամասները` տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում