ՄՄարի Կոստանյան

Մոսկվայում սառցե քանդակը կնվիրվի լեգենդար հայ հետախույզ ամուսիններին

Մոսկվայում սառցե քանդակը կնվիրվի լեգենդար հայ հետախույզ ամուսիններին

Մոսկվայում կտեղադրվի սառցե քանդակ, որը կնվիրվի լեգենդար հայ հետախույզ ամուսիններ Գևորգ և Գոհար Վարդանյաններին: Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության մամուլի ծառայության հայտարարության մեջ ասվում է. «Ճարտարապետական կոմպոզիցիան կպատկերի լեգենդար զույգին 1946 թվականին տեղի ունեցած նրանց առաջին ամուսնության պահին ու կտեղադրվի «Պատմություն» թանգարանային համալիրում՝ խորհրդային դարաշրջանին նվիրված բաժնում»:

Հիշատակվում է, որ հետախույզ զույգն ամուսնացել է երեք անգամ, սակայն առաջին անգամն էր իրականը, երբ Գոհար Վարդանյանը հարսանյաց զգեստ է կրել: Սառցե քանդակի բացումը տեղի կունենա դեկտեմբերի 30-ին՝ Ամանորի «Սառցե Մոսկվա» փառատոնի շրջանակում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում