ՆՆարե Ոսկանյան

Մրցույթ՝ նոր ավտոբուսների ձեռքբերման համար

Մրցույթ՝ նոր ավտոբուսների ձեռքբերման համար

Նախնական տեղեկատվության համաձայն՝ 2020 թվականի փետրվարին Երևանի նոր տրանսպորտային համակարգի ավտոբուսների ձեռքբերման համար մրցույթ կհայտարարվի,- հայտնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:

«Արդեն երկու օր է՝ ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել կառավարության և դոնոր կազմակերպության հետ: Համապատասխան մասնագետներ են ներգրավվում՝ տրանսպորտային միջոցների ձեռքբերման մրցութային փաթեթները նախապատրաստելու համար»,- ասել է փոխքաղաքապետը:

Նոր ցանցի համար պահանջվում է շուրջ 850 ավտոբուս: Նախատեսվում է, որ դրանք կմատակարարվեն փուլերով, և ակնկալվում է, որ առաջին խմբաքանակը Երևանում կլինի 2020-ի ընթացքում,- ավելացրել է Սերգեյ Հարությունյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում