ՎՎարդան Հովսեփյան

Առողջապահության նախարարության հորդորը ծնողներին

Առողջապահության նախարարության հորդորը ծնողներին

Տոնական օրերին փոքրիկներն ավելի հակված են քաղցրավենիք ուտելուն: Նրանց անվտանգ և որակյալ քաղցրեղեն հրամցնելու նպատակով և, առհասարակ, ամանորյա քաղցր նվեր ընտրելիս խորհուրդ է տրվում`

  • քաղցր նվերները գնել առևտրի կետերից.
  • ուշադիր լինել պարունակությանը, փաթեթավորման ամսաթվին, պիտանիության ժամկետին և պահպանման պայմաններին, փաթեթավորող կազմակերպության անվանը, իրավաբանական հասցեին, սննդային արժեքին, նորմատիվ ակտի անվանը, համաձայն որի այն պատրաստվել է.
  • գնել այն արտադրանքը, որը պարունակում է քիչ քանակով սննդային հավելումներ, կոնսերվանտներ, հոմոգերիզացված ճարպեր.  
  • հիշել, որ ծիրանի կորիզը, գետնանուշը ալերգեններ են, և դրանց միջուկներով հրուշակեղենի օգտագործումը երեխաներին խորհուրդ չի տրվում: Կարամելային կոնֆետներ, այդ թվում՝ ապակենման, խորհուրդ չի տրվում ներառել մանկական նվերների փաթեթներում, ինչպես նաև այնպիսի հրուշակեղենային արտադրանք, որոնցում ալկոհոլի՝ էթանոլի պարունակությունը 0.5%-ից ավելի է: 

Ամանորյա նվերներով փաթեթներ ընտրելիս ցանկալի է նախապատվություն տալ`

  • թխվածքաբլիթներին, որոնք պարունակում են ցածր կալորիականություն.
  • շոկոլադե կոնֆետներին, քանի որ շոկոլադը պարունակում է նաև կարիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, քիչ քանակներով՝ վիտամին A, C, E, և  հակաօքսիդանտներ.
  • զեֆիրներին. դրանք չեն պարունակում ճարպեր: Դրա արտադրության համար օգտագործվում է միայն ձվի սպիտակուց, շաքար, մրգային բնական այլ խտացված նյութեր, ինչպիսիք են ագար-ագարը, դոնդողը, պեկտինը:

Միաժամանակ, պետք է հիշել, որ հրուշակեղենը պարունակում է մեծ քանակությամբ շաքար, այդ պատճառով պետք է սահմանափակել դրանց օգտագործումը:

Եթե նվերի տուփի մեջ հրուշակեղերի հետ ներառված է նաև խաղալիք, ապա այն պետք է փաթեթավորված լինի սննդամթերքի հետ շփման համար թույլատրվող փաթեթով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում