Աշխարհն ու մանկական երեւակայությունն Ազատության հրապարակում

Աշխարհն ու մանկական երեւակայությունն Ազատության հրապարակում

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը Երեւանում մեկնարկեց ժամը վաղ առավոտյան: Ազատության հրապարակը կազմ պատրաստ սպասում էր փոքրիկ չարաճճիների գալուն:

Հարյուրավոր երեխաներ կավիճները ձեռքներին սկսեցին նկարչության մրցույթը: Դպրոցում կամ մանկապարտեզում թղթերի վրա սովորածը նրանք կիրառեցին Ազատության հրապարակում՝ ասֆալտի վրա: Շատ պատկերներ դժվար էր հասկանալ. մանկական խզբզոցը մեզ համար գուցե անհասկանալի էր, իրենց համար՝ ավելի քան բացատրված ու իմաստալի: Փորձեցինք հենց իրենցից պարզել՝ ի՞նչ են պատկերել ասֆալտին:



Անի Գրիգորյան, 8 տարեկան
«Նկարել եմ բնություն, գծած փոքրիկ շրջանի մեջ արեւ է, գետակ, ծառեր ու մեր տունը»:


Մանե Ղազարյան, 7 տարեկան
«Ես կավիճով մեր բակում էլ եմ նկարում: Մամային խնդրեցի բերել Ազատության հրապարակ, որպեսզի կարողանամ մրցել հասակակիցներիս հետ: Նկարել եմ ինձ ու փոքր եղբորս»:


Հայկ Սարգսյան- 3 տարեկան
«Նկարել եմ աղջիկ, մի քիչ մեծ է ստացվել, բայց ոչինչ»:


Սեւակ եւ Արամ Թովմասյաններ- 6 եւ 5 տարեկան

Սեւակ. «Ես ու ախպերս միշտ միասին ենք՝ բակում, տանը, մնգոյում: Ու հիմա էլ երկուսով ենք մի նկար նկարում: Բայց ինքը ինձ խանգարում է»:


Գագիկ Այվազյան-5 տարեկան
«Ես մանկապարտեզի ընկերների հետ եմ եկել: Անպայման հաղթելու ենք, ամենալավը ես եմ նկարում: Նկարել եմ գույնզգույն կապիկ»:


Անի Հասրաթյան- 5 տարեկան
«Նկարում եմ իմ երազանքների տունը: Մեծ է ու երկու խաղալու սենյակ ունի»:


Եվա Բադալյան - 2,5 տարեկան
«Չգիտեմ՝ ինչ եմ նկարում, երեւի արեւ»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում