ՎՎարդան Հովսեփյան

Ապարանում, Թալինում, Հրազդանում և Գյումրիում ձյուն է տեղում. ԱԻՆ

Ապարանում, Թալինում, Հրազդանում և Գյումրիում ձյուն է տեղում. ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է. բեռնատար ավտոմեքենաների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ:

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Արագածոտնի մարզի Ապարան, Թալին, Կոտայքի մարզի Հրազդան, Շիրակի մարզի Գյումրի, Ամասիա քաղաքներում և Աշոցք գյուղում ձյուն է տեղում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը՝ Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում