ՎՎարդան Հովսեփյան

Կառուցապատողներն պարտավոր են ապահովել հետիոտնի անվտանգ տեղաշարժը

Կառուցապատողներն պարտավոր են ապահովել հետիոտնի անվտանգ տեղաշարժը

Երևանում կառուցապատողներն այսուհետ շինարարական հրապարակի կազմակերպման պահից պարտավորված կլինեն հարող փողոցներում ապահովել հետիոտնի անվտանգ տեղաշարժի համար անհրաժեշտ ժամանակավոր հարմարություններ: Անցուղիներն ապահովված կլինեն նաև թեքահարթակներով և լուսավորությամբ: Երևանի ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին:

Միաժամանակ, սույն նախագծով փոփոխություն կկատարվի նաև շինարարական աղբի հեռացման պահանջներում։ Մասնավորապես, կառուցապատողները մինչև շինարարական աղբի հեռացումը, որը պետք է կանոնավոր կերպով կազմակերպեն, պարտավոր են այն պահել շինարարական հրապարակում նախատեսված տարածքում՝ ծածկված անթափանց թաղանթներով կամ փակ տարաների մեջ, իսկ եթե շինհրապարակ առկա չէ (օրինակ՝ բազմաբնակարան շենքում բնակարանի վերանորոգման ժամանակ), ապա մինչև հեռացումը շինարարական աղբը պետք է պահվի կառուցապատվող տվյալ վայրում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում