ՌՌոզա Խաչատրյան

Ռիո-2016-ի օլիմպիական ոսկին գալիս է Հայաստան

Ռիո-2016-ի օլիմպիական ոսկին գալիս է Հայաստան

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը 2020 թվականի հունվարին կարող է ստանալ օլիմպիական ոսկե մեդալը,- հայտարարել է Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

«Միջազգային ֆեդերացիան արդեն իսկ շնորհավորել է մեզ Սիմոն Մարտիրոսյանի ոսկե մեդալի համար, քանի որ 2016 խաղերի չեմպիոն Ռուսլան Նուրուդինովի` դեռևս 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի դոպինգ թեստերը դրական են եղել»,- ասաց Ալավերդյանը:

Նուրուդինովը Լոնդոնում զբաղեցրել էր 4-րդ տեղը և Ռիոյի առաջին հորիզոնականն է ստիպել ՄՕԿ-ին վերանայել նախորդ ՕԽ-ի թեստերը: Սիմոն Մարտիրոսյանը Ռիոյի Օլիմպիական խաղերում երկամարտի 417 կգ արդյունքով երկրորդն էր:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում