ԼԼիլիթ Սեդրակյան

Մարությանը պատրաստ է կոռուպցիայի հանձնաժողովին տրամադրել պետռեգիստրի գումարը

Մարությանը պատրաստ է կոռուպցիայի հանձնաժողովին տրամադրել պետռեգիստրի գումարը

Շատ ցավալի է, որ Հայաստանում դաշտն այս վիճակում է: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իր դեմ հարուցված վարույթին: 

Քաղաքապետի խոսքով՝ այդ հարցում երկու կոմպոնենտ կա՝ մեկը լրատվամիջոցների, մյուսը Հանձնաժողովի հետ կապված: 

«Երբ օրաթերթը հրապարակեց այդ տեղեկությունը, նույն օրերը մենք բոլոր փաստերով հերքեցինք դա, այնուամենայնիվ, այդ հանձնաժողովը վարույթ հարուցեց իմ դեմ: Ես զրուցել եմ իրավաբան ընկերներիս հետ, թե ինչո՛ւ հանձնաժողովը նախաքննություն չի իրականացրել, կարող էր փաստեր հավաքել, հետո վարույթ հարուցել: Կարող էին 3000 դրամ վճարել և պետռեգիստրով նայել, որ ես մինչև քաղաքապետ դառնալն այլևս այդ ընկերության տնօրենը չեմ եղել: Եթե չկա այդ 3000 դրամը, ես 400 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում և պատրաստ եմ տրամադրել այդ 3000 դրամը, որպեսզի նայեն-տեսնեն... Անկեղծ՝ ես ուզում էի դա անել, բայց մտածեցի՝ կաշառք կդիտարկեն և մի հատ էլ վարույթ դրա համար կհարուցեն: Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ բոլոր կոռուպցիոներներին բռնել են, հիմա ինձ են անցել»,- ասաց Հ.Մարությանը:

Հարցին՝ որևէ միտում տեսնում եք, քաղաքապետը պատասխանեց. «Միտում չեմ տեսնում, բայց ուզում եմ արձանագրել, որ այդ կառույցի ղեկավարի թեկնածությունը ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը»: 

Հիշեցնենք, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով վարույթ է հարուցել: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում