ՆՆարեկ Սահակյան

Լրագրողի աշխատանքը խոչընդոտած անձն ինքնակամ ներկայացել է բաժին

Լրագրողի աշխատանքը խոչընդոտած անձն ինքնակամ ներկայացել է բաժին

«Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողը դեկտեմբերի 24-ին, ժամը 19.00-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 13-ի սահմաններում, որպես լրագրող, Հովտաշատ գյուղի ձկնաբուծարան է գնացել՝ կատարելու է իր մասնագիտական գործունեությունը, սակայն երբ մտել է ձկնաբուծարան, իրեն է մոտեցել մի քաղաքացի և խոչընդոտել իր աշխատանքը, այնուհետև իրեն և օպերատորին են մոտեցել այլ անձինք ու քաշքշել, ինչի ընթացքում վնասվել է «Սոնի» տեսախցիկի լուսավորության սարքը:

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից 1lurer.am-ին հայտնեցին, որ  ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում, դեկտեմբերի 24-ին, ժամը 22.40-ին, ինքնակամ բաժին է ներկայացել Հովտաշատ գյուղի 53-ամյա մի բնակիչ և տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում