ՆՆարե Թադևոսյան

Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է. վարորդներին խորհուրդ է տրվում անվաշղթաներով երթևեկել

Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է. վարորդներին խորհուրդ է տրվում անվաշղթաներով երթևեկել

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում  ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց. բեռնատար ավտոմեքենաների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում