ԳԳոհար Սիմոնյան

Լրագրողներին չպետք է սիրել կամ ատել, պետք է չխանգարել. Թևոսյան

Լրագրողներին չպետք է սիրել կամ ատել, պետք է չխանգարել. Թևոսյան

«Իմ քայլը» իշխող ուժի պատգամավոր Վահագն Թևոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել: Դրանում, մասնավորապես, ասվում է.

«Ըստ նախնական լուրերի՝ Կենտրոն հեռուստաընկերության լրագրողն ու օպերատորը հարձակման են ենթարկվել: Շա՛տ վատ է:

Կա՞ն անխտիր բոլոր լրագրողներին կամ լրատվամիջոցներին սիրող մարդիկ. անկեղծ՝ չեմ կարծում: Կա՞ն սիրելու ոչ ենթակա լրագրողներ կամ լրատվամիջոցներ, պատասխանը թող յուրաքանչյուրն իր համար տա: Հիմայի մասին համեստորեն լռելով՝ վստահ եմ, ինձ էլ ժամանակին չսիրողներ եղել են:

Խնդիրը հենց դա է, որ ինչ-որ լրագրողի կամ լրատվամիջոցի սիրել-չսիրելը մեզնից յուրաքանչյուրի անձնական, անհատական, բոլորովին ներքին խնդիրն է: Իսկ ոչ անձնական հարթությունում ուղղակի ականջներիս օղ պետք է անենք, որ լրատվություն հաղորդելը ինստիտուցիոնալ պարտավորություն է դա անողի կողմից, և հույժ կարևոր անհրաժեշտություն՝ նորմալ պետության ու հասարակության համար:

Կա՞ն այդ դաշտում բարդություններ: Ակնհայտորեն կան: Ու եղե՛լ են: Բազմաթիվ անգամներ ասել եմ՝ տեսանելի են նաև դրա բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները: Դրանք շատերը բարդ, բայց ժամանակի հետ շտկելի են: Բայց նույնիսկ մեծ բարդությունների առկայության դեպքում՝ ով ուզում է հետս համաձայն չլինի, պնդում եմ, լրատվություն հաղորդողին մատով կպնել չի՛ կարելի:

Սրա գիտակցման արմատավորումը մեր բանականությունում այսօրվա համար չէ՛ ընդամենը: Դրա նպատակները հեռահար են, միտված վաղվա օրվա նոր մշակույթին, որի սկիզբը հիմա պետք է դնենք: Չե՞ք սիրում լրագրողին՝ մի՛ սիրեք, բայց մի համարձակվեք խանգարել նրան. նա իր գործը սիրվելու համա՛ր չի անում»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում