ՇՇողիկ Գալստյան

ՏՄՊՊՀ-ն խիստ կլինի, եթե ամանորին ընդառաջ արձանագրվի գնաճ

ՏՄՊՊՀ-ն խիստ կլինի, եթե ամանորին ընդառաջ արձանագրվի գնաճ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին՝ հատկապես նախատոնական շրջանում ձեռնպահ մնալ հակամրցակցային համաձայնությունների կամ գերիշխող դիրքի չարաշահումների արդյունքում գների արհեստական բարձրացումներից և իջեցումներից, ինչպես նաև անբարեխիղճ մրցակցության գործողություններից:

«Հանձնաժողովը կխստացնի վերահսկողությունը և պարբերաբար դիտանցումներ կիրականացնի խոշոր առևտրային ցանցերում՝ հսկողության տակ պահելով սոցիալական նշանակություն ունեցող լայն սպառման ապրանքատեսակների շուկան: Միաժամանակ կոչ ենք անում սպառողներին՝ օրենքի խախտումների, չարաշահումների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում դիմել հանձնաժողով՝ զանգահարելով թեժ գծի  010 541 900  (324) հեռախոսահամարով»,- հաղորդմամբ հայտնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում