ՎՎարդան Հովսեփյան

Նարկոլոգիական հանրապետական կենտրոնն անվանափոխվել է

Նարկոլոգիական հանրապետական կենտրոնն անվանափոխվել է

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ԱՆ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ն վերանվանվել է «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ։ Այս մասին տեղեկություն է հրապարակվել կենտրոնի Ֆեյսբուքի էջում:

Անգլերեն թարգմանությամբ՝ National Center for Addictions Treatment։
Ռուսերեն թարգմանությամբ՝ Национальный центр лечения зависимостей։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում կիսվել է գրառմամբ՝ գրելով. «Կոտրում ենք կարծրատիպերը։ Ոլորտներ կան, որտեղ դրանք շատ ուժեղ են եղել և գրեթե անփոփոխ։ Ցանկացած նման նեղ ոլորտ պետք է դարձնենք միջազգային մոտեցումներին և ապացուցողական բժշկությանը համահունչ։

Պակաս կարևոր չէ նաև պացիենտների արժանապատվությունը պահպանելը՝ վերացնելով խարանը և խտրականությունը և բացառելով տարբեր կլիշեների օգտագործումը»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում