ՎՎարդան Հովսեփյան

ՍԱՏՄ տեսուչները կաշխատեն նաև հանգստյան օրերին

ՍԱՏՄ տեսուչները կաշխատեն նաև հանգստյան օրերին

Հաշվի առնելով սննդամթերքի առևտրի նախատոնական աշխուժացումը և, դրանով պայմանավորված, սննդամթերքի անվտանգության խախտումների հաճախակիանալը՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնը և մարզերի տարածքային կենտրոնները կաշխատեն նաև հանգստյան օրերին:

Դեկտեմբերի 21-ին և 22-ին, տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները, համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների և ոստիկանության հետ, շրջայցեր են կատարել ողջ հանրապետությունում՝  հատկապես կենդանական ծագման մթերքի փողոցային առևտուրը կանխելու նպատակով: Փողոցում, հակասանիտարական պայմաններում վաճառվող մեծ քանակությամբ մսի առուվաճառքն արգելվել է:

Շրջայցերը կշարունակվեն մինչև Նոր տարի:

Հորդորում ենք սպառողներին սննդամթերքի անվտանգության, սանիտարահիգիենիկ նորմերի, մթերքի  պահման պայմանների, մակնշման ցանկացած խախտում նկատելիս զանգահարել տեսչական մարմնի թեժ գծին:

Նոր տարվա և Սուրբծննդյան տոների կապակցությամբ սահմանված հանգստյան բոլոր 8 օրերին սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գիծը՝ 010 206040, շարունակելու է շուրջօրյա աշխատանքը, ահազանգերին ընթացք է տրվելու, տեսուչները կաշխատեն արագ արձագանքման սկզբունքով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում