ՌՌոզա Խաչատրյան

Մշտական տոմս՝ Ավստրիայից Երևան

Մշտական տոմս՝ Ավստրիայից Երևան

«Ավստրիական ավիաուղիներ» ընկերությունը ներդրել է ավիափոխադրումների մշտական տոմս, որը թույլ է տալիս տասը չվերթ կատարել Վիեննայից և Վիեննա  հաստատված գներով: Այն ուժի մեջ կլինի մեկ տարի:

Ըստ Avianews-ի՝ թռիչքի հնարավոր ուղղությունների ցանկում ներառված են եվրոպական շուրջ 60 քաղաքներ, ինչպես նաև Մարոկկոյի Մարաքեշ քաղաքը և Հայաստանի մայրաքաղաք Երևանը:

Տոմսերի երկու տեսակ կա. City Pass (449 եվրոյից՝ 45 եվրո մեկ թռիչքից), ինչը թույլ է տալիս թռչել Վիեննայի և մեկ ընտրված քաղաքի միջև, իսկ Europe Pass-ը (799 եվրոյից՝ 80 եվրո մեկ թռիչքից), որը ծածկում է թռիչքները Վիեննայից 60 քաղաքներից ցանկացածը:

Ամենացածր գինը վավեր է, եթե ուղևորը թռիչքն ամրագրելու տարբերակ ընտրի առնվազն 60 օր առաջ և բացառի Սուրբծննդյան և Զատկի տոների ժամանակահատվածը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում