ԱԱրսեն Մկրտչյան

Նիկոլ Փաշինյանին վստահում է հարցվածների 85 տոկոսը. GALLUP

Նիկոլ Փաշինյանին վստահում է հարցվածների 85 տոկոսը. GALLUP

GALLUP international association-ը հրապարակել է նոյեմբերին անցկացված հետազոտության արդյունքները: Հայաստանում այս կազմակերպության լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն ասել է, որ հարցմանը մասնակցել է 1517 քաղաքացի, հետազոտության ընտրանքային սխալը +/- 2.5% է: 

Ըստ պատասխանների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահում է 85%-ը, որից 46,6-ը լիովին է վստահում, իսկ ավելի շուտ վստահում է 38.5%-ը: Իշխանություններին վստահողները հարցվածների 57.5%-ն է, խորհրդարանական ընդդիմությանը վստահում է ավելի քան 28%-ը, արտախորհրդարանական ընդդիմությանը՝ 5,2 %-ը: Հարցին, թե որ ուժին ձայն կտային, եթե լինեին ընտրություններ, պատասխանել են.

Իմ քայլի օգտին կքվեարկեր 61.3%-ը

Բարգավաճ Հայաստանին ձայն կտար 14.2%-ը

Լուսավոր Հայաստանին՝ 3.9%-ը 

ՀՅԴ-ին՝  2.5%-ը

ՀՀԿ-ին՝ 1.5%-ը

Սասնա ծռերին՝ 1.1%-ը

Հարցման ընթացքում ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից` համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում  և Երևանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում