ԳԳոհար Սիմոնյան

Թուրքիայի խորհրդարանը վավերացրեց Լիբիայի հետ ռազմական հուշագիրը

Թուրքիայի խորհրդարանը վավերացրեց Լիբիայի հետ ռազմական հուշագիրը

Թուրքիայի խորհրդարանն այսօր վավերացրեց Լիբիայի հետ անվտանգության և ռազմական համագործակցության մասին հուշագիրը: Այս մասին հայտնում է Anadolu-ն՝ հիշեցնելով, որ 2019-ի նոյեմբերի 27-ին Ստամբուլում կնքված հուշագիրն ուղղված է երկու երկրների ինքնիշխանության նկատմամբ հարգանքի սկզբունքների հիման վրա պաշտպանական համագործակցության զարգացմանը:

Հուշագիրը նախատեսում է համագործակցություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ անվտանգությունը, ռազմական պատրաստվածությունը, պաշտպանական արդյունաբերությունը, ահաբեկչության դեմ պայքարը և ապօրինի միգրացիան, համագործակցությունը լոգիստիկայի և քարտեզագրության, ռազմական փորձի փոխանակման ոլորտներում:

Հիշեցնենք, որ արաբական մամուլում լուրեր շրջանառվեցին այն մասին, որ Լիբիայում ՄԱԿ-ի կողմից ճանաչված Ազգային համաձայնության կառավարությունը որոշում է կայացրել ռազմական աջակցության համար դիմել Թուրքիային: Այս առիթով Ermenihaber-ը փոխանցել էր, որ օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցի առնչությամբ պատասխանել էր, որ «եթե Լիբիան ցանկանա, Թուրքիան ի՛նքը որոշում կկայացնի և ոչ մեկից թույլտվություն չի հարցնի»:

«Պատրաստ ենք ամեն տեսակի օժանդակություն ցուցաբերել Լիբիային»,- հայտարարել էր Էրդողանն՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, թե՝ արդյո՞ք, Թուրքիան ռազմական օգնություն կտրամադրի Լիբիային: :

Նշենք նաև, որ Էրդողանի` Լիբիա զորքեր ուղարկելու առաջարկը ողջունել էին Թուրքիայում «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին և ազգայնական «Երջանկություն» կուսակցության նախագահ Թեմել Քարամոլլաօղլուն:

Հավելենք, որ Լիբիա-Թուրքիա համագործակցության առիթով Հունաստանը դիմել է միջազգային իրավական ատյաններին, որովհետև երկու երկրները, Հյուսիսային Կիպրոսի հետ միասին, այսպես կոչված, ազատ տնտեսական գոտու մասին հուշագիր են ստորագրել և նավթի հետախուզման աշխատանքներ ու հորատումներ են իրականացնում Միջերկրականի ջրերում:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում