Մի ֆոտոյի պատմություն. մասնագիտական դիմանակարներ

Մի ֆոտոյի պատմություն. մասնագիտական դիմանակարներ

Առնոլդ Նյումանը 20-րդ դարի մեծագույն լուսանկարիչներից է: Նա համարվում է բնական միջավայրում արված դիմանակարների ժանրի հիմնադիրը: Նյումանը նախընտրում էր իր հերոսներին լուսանկարել նրանց համար հոգեհարազատ միջավայրում եւ մանրակրկիտ հաշվի էր առնում կադրի ամեն մի մանրուք:

«Ես չեմ ցանկանում լուսանկարներ անել՝ որպես ֆոն ունենալով պարզապես ինչ- որ առարկաներ,-ասում է Նյումանը: Միջավայրը պետք  է լրացնի կոմպոզիցիան և թույլ տա ավելի լավ հասկանալ լուսանկարում հայտնված անձնավորությանը»:

Նյումանի ամենահայտնի լուսանկարներից մեկն արվել է 1946-ին: Harper’s Bazaar ամսագիրը նրան խնդրել էր լուսանկարել Իգոր Ստրավինսկիին: Նյումանը երկար մտածել է՝ ինչպես լուսանկարի այդ հայտնի կոմպոզիտորին:

Սա Նյումանի լավագույն լուսանկարներից է, բայց Harper’s Bazaar ամսագիրը չգնահատեց լուսանկարը եւ չտպագրեց։

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում