ՌՌոզա Խաչատրյան

ARMONIA մրցույթին կմասնակցեն երաժիշտներ աշխարհի 100 երկրից

ARMONIA մրցույթին կմասնակցեն երաժիշտներ աշխարհի 100 երկրից

Աշխարհի ավելի քան 100 երկրից հայ երիտասարդ երաժիշտներ ներկայացրել են դասական երաժշտության ARMONIA մրցույթին մասնակցելու հայտ: Մրցույթը նախաձեռնել է «Հայերի համագումար» հասարակական կազմակերպությունը:

Ներկայացված  հայտերից ժյուրին կընտրի յուրաքանչյուր տարիքային խմբի լավագույն մասնակիցներին, որոնք էլ կանցնեն եզրափակիչ փուլ:

«2020 թվականի հունվարի 15-ին կորոշվեն են հիմնական տարիքային խմբերի երեք դրամաշնորհների հաղթողները:

Ժյուրիի կազմում են՝ Կոնստանտին Օրբելյանը, Հասմիկ Գրիգորյանը, Սերգեյ Սմբատյանը, Միխայիլ Խոխլովը, Ստաս Նամինը, Ջիվան Գասպարյանը և Ջիվան Գասպարյան կրտսերը:

Չորրորդ՝ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը կորոշեն armonia.me կայքի այցելուները: Հունվարի 10-15-ը կայքում կհրապարակվեն մասնակիցների ելույթների տեսանյութերը, որոնք կգնահատի հանդիսատեսը:

ARMONIA մրցույթի մասնակիցներից լավագույնը կմասնակցի Վիեննայում կայանալիք երիտասարդ երաժիշտների միջազգային փառատոնին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում