ՆՆարե Ոսկանյան

ՀՀ քաղաքացիները կարող են կենսաթոշակ ստանալ ԵԱՏՄ երկրներում աշխատած տարիների համար

ՀՀ քաղաքացիները կարող են կենսաթոշակ ստանալ ԵԱՏՄ երկրներում աշխատած տարիների համար

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունները ստորագրել են  կենսաթոշակային համաձայնագիր:

«Փաստաթուղթն ուժի մեջ մտնելուց հետո ԵԱՏՄ քաղաքացիները կենսաթոշակ կստանան ոչ միայն հայրենիքում, այլև ԵԱՏՄ մյուս երկրներում աշխատած տարիների համար:

2014 թվականից ի վեր ԵԱՏՄ հանձնաժողովն աշխատում է համաձայնագրի նախագծի վրա»,- RUSARMINFO-ին տեղեկացրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:

Յուրաքանչյուր երկիր կենսաթոշակ կվճարի իր օրենսդրության համաձայն՝ արդեն որոշված ​​են կենսաթոշակների տեսակները, որոնց վրա կտարածվեն համաձայնագրի կանոնները, այդ թվում նաև՝ արտահանվող կենսաթոշակների տեսակները:

Միության երկրների կենսաթոշակային համակարգերի տարբերության պատճառով աշխատանքային միգրանտների կենսաթոշակային իրավունքները ձևավորվել են ոչ բոլոր երկրներում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում