ՆՆարեկ Սահակյան

Ադամյանի գոլն ու գոլային փոխանցումը հաղթանակ բերեցին «Հոֆենհայմին»

Ադամյանի գոլն ու գոլային փոխանցումը հաղթանակ բերեցին «Հոֆենհայմին»

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմ»-«Բորուսիա» խաղում դարձավ գոլի հեղինակ:

Գերմանական Բունդեսլիգայի 17-րդ տուրի շրջանակներում «Հոֆենհայմը» սեփական հարկի տակ հյուրընկալեց Դորտմունդի «Բորուսիային»: Մարիո Գյոտցեին 17-րդ րոպեին հաջողվեց առաջ մղել «Բորուսիաին», սակայն փոխարինման դուրս եկած Ադամյանը 79-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ՝ օգնելով «Հոֆենհայմին» խուսափել պարտությունից: Հանդիպման վերջնամասում  «Հոֆենհայմից» Կրամարիչին հաջողվեց խփել իր թիմի երկրորդ գոլը՝ Սարգիս Ադամյանի փոխանցումից հետո: «Հոֆենհայմ»-«Բորուսիա»՝ 2:1:

Այս տուրից հետո «Հոֆենհայմը» մրցաշարային աղյուսակում 6-րդն է և ունի 27 միավոր:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում