Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ «Բրուքներֆեստ» փառատոնում

Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ «Բրուքներֆեստ» փառատոնում

«Բրուքներֆեստ» հեղինակավոր միջազգային փառատոնը  եզրափակելու պատիվն ու պատասխանատվությունն այս տարի վստահվել էր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին:

Ամեն տարի բարձրակարգ այս փառատոնը ավստրիական Լինց քաղաքում է համախմբում աշխարհի ամենահայտնի երաժիշտներին: Լինցն ի սկզբանե հայտնի է իր երաժշտական ավանդույթներով ու նրբաճաշակ հանդիսատեսով: Այս քաղաքը պատմականորեն ասոցացվում է 2 հնչեղ անուների հետ. այստեղ իր մանկությունն է անցկացրել Ադոլֆ Հիտլերը, բայց մարդկության երախտապարտ հիշողությունը պահպանել է կոմպոզիտոր Անտոն Բրուքների անունը:

Հիմա, երբ մեկամսյա փառատոնային տոնահանդեսը եզրափակում է հայաստանյան ֆիլհարմոնիկը, պատասխանատվությունն ավելի քան մեծ է։ Ծրագիրը  բարդ է ՝ Խաչատրյան, Միրզոյան, Շոստակովիչ ու չափազանց քմահաճ ունկնդիր: 

Ազգային նվագախմբին սպասում են նաև հայրենիքում, եվրոպական մեծ հաղթահանդեսից հետո ֆիլհարմոնիկը պետք է եզրափակի Երևանյան 8-րդ երաժշտական միջագային փառատոնը:

Մանրամասները` տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում