ՌՌոզա Խաչատրյան

Կանոնավոր չվերթ՝ Պերմից Երևան

Կանոնավոր չվերթ՝ Պերմից Երևան

2020-ին ռուսական «Իկար» ավիաընկերությունը (Pegas Fly) կանոնավոր չվերթ կբացի դեպի Երևան: 

Ըստ «Կոմերսանտ-Պրիկամիե» պարբերականի՝ թռիչքները կիրականացվեն երկու շաբաթը մեկ:  Ընդհանուր առմամբ, ավիափոխադրողը նախատեսել է դեպի Երևան հինգ չվերթ՝ սկսած հունվարի 19-ից մինչև մարտի 15-ը: Չվերթերը կիրականացվեն Embraer օդանավով:

Փորձագետների կարծիքով՝ ուղղությունը դեպի Երևան պահանջարկ կունենա հատկապես զբոսաշրջության առումով:

«Ռուս զբոսաշրջիկները լավ գիտեն՝ Հայաստանը Կովկասի ամենագեղեցիկ, անվտանգ երկիրն է և, կարևորը, կարող են ուղևորվել առանց մուտքի արտոնագրի՝ Ռուսաստանի անձնագրով»,- ասել է Intersputnik տուրիստական ​​գործակալության աշխատակից Վադիմ Յախնինը: Նշվում է նաև, որ հայկական ուղղությունը լավ այլընտրանք է Թբիլիսիի փակված չվերթին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում