ԱԱրսեն Մկրտչյան

Հայաստանում անշարժ գույքի գործարքներն աճել են

Հայաստանում անշարժ գույքի գործարքներն աճել են

Հայաստանում 2019 թվականի նոյեմբերին անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 17 433 գործարք, ինչը 2018 թվականի նոյեմբերի համեմատ աճել է 13.9 %-ով:

Երևան քաղաքում 2019 թվականի նոյեմբերին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի հոկտեմբեր ամսվա համեմատ աճել են 2.0 %-ով, իսկ 2018 թվականի նոյեմբերի համեմատ՝ 13.7 %-ով:

Մարզերի քաղաքներում 2019 թվականի նոյեմբերին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի հոկտեմբերի համեմատ աճել են 1.0 %-ով, իսկ 2018 թվականի նոյեմբերի համեմատ՝ 4.7 %-ով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում