ԼԼիլիթ Գասպարյան

Աննա Հակոբյանն ու Սերգեյ Կոպիրկինն այցելել են Արյունաբանական կենտրոն

Աննա Հակոբյանն ու Սերգեյ Կոպիրկինն այցելել են Արյունաբանական կենտրոն

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դեկտեմբերի 19-ին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի և դեսպանի տիկնոջ՝ Թամարա Կոպիրկինի, «Գեոպրոմայնինգ գոլդ» կազմակերպության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինի հետ այցելել է Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն: Աննա Հակոբյանը և դեսպանը շնորհավորել են արյունաբանական կենտրոնում բուժում ստացող քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների գալիք ամանորը:

Հյուրերը փոքրիկների հետ միասին դիտել են ամանորյա գեղեցիկ ներկայացում, այնուհետև հանդիսավոր կերպով վառել հիվանդանոցի բակում տեղադրված տոնածառի լույսերը:

Միջոցառման ընթացքում փոքրիկներին է այցելել Ձմեռ պապն ու երեխաներին հանձնել ամանորյա նվերները:

Ամանորյա միջոցառումը «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի և «Գեոպրոմայնինգ գոլդ» կազմակերպության ղեկավարության համատեղ նախաձեռնությունն է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում