Այսօր տեղի է ունեցել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը:
Հիշեցնենք, դեկտեմբերի 9-ին՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ անկացվեցին նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի
կառավարման խորհրդի ընտրությունները։ Արդյունքում ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը կազմավորվեց 9 հոգանոց կազմով.
Իրավաբանների հայկական ասցիացիա` ի դեմս Կարեն Զադոյանի,
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն` ի դեմս Արկադի Սահակյանի,
«ՀԿ Կենտրոն» ՔՀԶԿ ՀԿ` ի դեմս Արփինե Հակոբյանի,
Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա` ի դեմս Գևորգ Գրիգորյանի,
«Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ` ի դեմս Սոնա Հարությունյանի,
«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ` Մովսես Արիտսակեսյանի,
«Թուխմանուկ իրավապաշտպան և կրթական կենտրոն» ՀԿ` ի դեմս Մարիամ Չախոյանի,
Հայաստանի համայնքների միություն` ի դեմս Էմին Երիցյանի,
Հավասար հնարավորությունների աջակցության հիմնադրամ` ի դեմս Հայկ Մարգարյանի:
Նիստին մասնակցում էին կառավարման խորհրդի 8 անդամներ` մեկը լիազորագրով, իսկ մյուսը՝ հեռախոսակապի միջոցով։ Քվորումն ապահովված էր։
Առաջին հարցով քննարկվել է ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահի ընտրության հարցը։ Նշվել է, որ գենդերային հավասարությունն ապահովելու համար նախապատվությունն այս անգամ կտրվի իգական սեռի ներկայացուցչի։
Առաջարկվել է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶԿ ՀԿ ներկայացուցիչ Արփինե Հակոբյանի թեկնածությունը, ով նիստին մասնակցում հեռախոսակապի միջոցով, քանի որ վատառողջ լինելու պատճառով ներկա չէր նիստին։
Խորհրդի նախագահի թեկնածու է ինքնաառաջադրվել նաև «Թուխմանուկ իրավապաշտպան և կրթական կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Մարիամ Չախոյանը։
Կառավարման խորհրդի ներկա անդամների միաձայն որոշումով Արփինե Հակոբյանը 6 ամիս ժամկետով նշանակվել է Կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ, իսկ հաջորդ վեց ամիսը կառավարման խորհուրդը կնախագահի Մարիամ Չախոյանը:










