Մի ֆոտոյի պատմություն. միասնության շուրջպար

Մի ֆոտոյի պատմություն. միասնության շուրջպար

2004-ի նոյեմբերի 6-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միության համագումարին որոշվեց, որ հայերը պետք է շուրջպար բռնեն Արագածի երկայնքով: 2005-ի փետրվարի 2-ին ստեղծվեց Միասնության շուրջպարի ընթացքը համակարգող կազմկոմիտե՝ աշխատանքային 7 խմբով եւ տեղամասային ենթակառույցներով։

Ինչպես եւ ծրագրել էին, հենց մայիսի 28-ին էլ հայերը Առաջին հանրապետության անկախության օրը Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերին, մայիսյան հաղթանակների տոներին նվիրված Միասնության շուրջպար բռնեցին Արագածի շուրջ:

Այս լուսանկարը հավերժացել է հենց այդ օրը: Ակնթարթը հայ ժողովրդի միասնության ապացույցն է: Շուրջպարը վերածվեց համահավաք տոնի: Մինչեւ պարը կազմակերպիչների ջանքերով տեղի ունեցավ աննախադեպ ծառատունկ. Արագած լեռան փեշերին տնկեցին 110.250 ծառ, Աշտարակ-Ապարան մայրուղու հարևանությամբ, հիմնեցին Հայոց գրերի ստեղծման 1600-ամյակին նվիրված Տառքարերի հուշարձան:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում