Սարդարապատը հայերի ոգու խորհրդանշական պատերազմն էր

Սարդարապատը հայերի ոգու խորհրդանշական պատերազմն էր

1917-ին ռուսական հզոր կայսրությունն արդեն խարխլվել էր: Ռուս զինվորն այլեւս չէր ցանկանում կռվել օտար երկրում: Օրախնդիր էր ճակատային գիծը լքող ռուսների փոխարինումը: 1917-ի վերջին սկսվեց Հայկական բանակային կորպուսի կազմավորումը: Երեւանյան ուղղության հրամանատար նշանակվեց գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանը, Վանաձորյան ուղղության հրամանատար` Թովմաս Նազարբեկյանը, զինվորական կոմիսար` Դրոն:

Թուրքերը խախտեցին Երզնկայի զինադադարի պայմանագիրը եւ 1918.-ի փետրվարի 10-ին առանց ուժեղ դիմադրության հասան Անդրկովկասի սահմաններ: Մահմեդականները հրաժարվեցին կռվել թուրք հավատակիցների դեմ, Վրացական կորպուսը գրեթե առանց կռվի հանձնեց Բաթումը: Հայ ժողովուրդը թուրքական զորքերի դեմ մնաց միայնակ:  

Ապրիլի վերջին թուրքերն առանց դիմադրության վերցրին Կարսը: Ստեղծվեց «Կարս» խմբավորումը, որի նպատակն էր գրավել ամբողջ Արեւելյան Հայաստանը, ապա Թիֆլիսը, հետո` Բաքուն եւ Անդրկասպյան երկրները: Մայիսի 15-ին ընկավ Ալեքսանդրապոլը: Բացվեց Արարատյան դաշտ տանող ճանապարհը: Թիկունքում հայոց սրբավայրն էր` Էջմիածինը, ապա՝ Երեւանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում