Արարատ Վալլի քաղաքամերձ ակումբի գոլֆի դաշտն առաջինն է անդրկովկասյան տարածաշրջանում

Արարատ Վալլի քաղաքամերձ ակումբի գոլֆի դաշտն առաջինն է անդրկովկասյան տարածաշրջանում

Մոտեցող ամառն արդեն հանգստի ռեժիմ է մշակում: Քաղաքային միջավայրում հանգստի մասին մտածելը, մեղմ ասած, անիրական է: Բայց կա մի վայր, որտեղ կարելի է կտրվել իրականությունից: Վայր, որն այդքան մոտ է քաղաքին, ու այդքան էլ հեռու քաղաքային աղմկոտ միջավայրից: Վահագնի բնակելի թաղամասի հարևանությամբ է գտնվում Արարատ Վալլի քաղաքամերձ ակումբը: Այստեղ ձեզ սպասվում են բասկետբոլի, վոլեյբոլի, ֆուտբոլի կանաչ ու ընդարձակ դաշտերը, մեծահասակների և երեխաների համար նախատեսված կապուտակ լողավազանները:


Գոլֆի դաշտն առաջինն է անդրկովկասյան տարածաշրջանում: Ակումբը տրամադրում է մարզական հանդերձանք, որը կարելի է գնել կամ վարձակալել: Գոլֆը հաճելի, բայց մեծ էներգիա չպահանջող սպորտաձեւ է: Բայց եթե ցանկանում եք ակտիվանալ, հոգ չէ՝ այստեղ ձեր մասին էլ են մտածել՝ քայլեք դեպի թենիսի խաղադաշտ:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում