Մի ֆոտոյի պատմություն. թաքնված ժպիտներ

Մի ֆոտոյի պատմություն. թաքնված ժպիտներ

Ֆրանսիացի ինքնուս լուսանկարիչ Ռեանը հայտնի է իր դիմանկարներով: Նա հարցազրույցների ժամանակ խոստովանել է, որ շատ է սիրում լուսանկարել հատկապես վիետնամցիներին:  Նա նշել է, որ Վիետնամը լուսանկարիչների համար իսկական  դրախտ է: Այնտեղ բնակվում է 54 էթնիկ խումբ: Նա մի քանի տարի շարունակ այցելել է Վիետնամ և ճանապարհին հանդիպած  յուրաքանչյուր մարդ դարձել է նրա լուսանկարների հերոս:

Ասում են, որ նա իր ֆոտոապարատը գործի է դնում, երբ  ինքն ու լուսանկարվողն արդեն լեզու էին գտնում իրար հետ: Շատ հաճախ լուսանկարվող մարդիկ ձեռքով փակում են իրենց ժպտացող շրթունքները: Ռեանը մոտ հարյուր նմանատիպ լուսանկար ունի, որնք անվանում է «թաքնված ժպիտներ»: Նա այդ խորագրով ցուցահանդես է կազմակերպել և ներկայացրել մի քանի  տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքում ստեղծված գործերը: Վիետնամցիները համարվում են աշխարհի ամենաերջանիկ ժողովուրդը, Ռեանը իր լուսանկարերով ապացուցել է այդ փաստը:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում