ՎՎարդան Հովսեփյան

«Մուսա լեռան 40 օրը»՝ լատիշերեն

«Մուսա լեռան 40 օրը»՝ լատիշերեն

Լատվիական «Յանիս Ռոուզ» հրատարակությունը տպել է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի լատիշերեն թարգմանությունը՝ Իլզե Պաեգլե-Մկրտչյանի կատարմամբ, նաև ընդգրկուն մեկնաբանություններով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Էստոնիայում, Լիտվայում և Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Ի հավելումն Իլզեի առաջաբանի՝ գրքի համար հատուկ առաջաբան է գրել իսրայելցի պրոֆեսոր, ցեղասպանագետ Յաիր Օրոնը, ներածական տեքստ է տրամադրել մուսալեռցի ցեղասպանագետ Վահրամ Շեմասյանը։  

Գրքի համար հատուկ երաշխավորագրեր են տրամադրել նաև աշխարհահռչակ ցեղասպանագետներ Իսրայել Չարնին (Իսրայել), Ֆրենկ Չոկը (Կանադա), Լատվիայի ակադեմիայի նախագահ Օյարս Սպարիտիսը։

Հրատարակությունը և թարգմանությունը նախաձեռնել և իրականացրել է Լատվիայում ՀՀ դեսպանությունը։ Ծրագրի իրականացմամը նպաստել են Creative Europe ԵՄ հիմնադրամը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Ավստրիայի կառավարությունը, լատվիահայ գործարարներ Մխիթար Մխիթարյանը և Հովիկ Մկրտչյանը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում