ՆՆարե Ոսկանյան

Հայաստանը բանակցություններ է վարում երկու լաստանավի ձեռքբերման շուրջ

Հայաստանը բանակցություններ է վարում երկու լաստանավի ձեռքբերման շուրջ

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերով խորհրդարանական մշտական ​հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ Հայաստանը բանակցություններ է վարում երկու լաստանավերի ձեռքբերման շուրջ:

Նրա խոսքով՝ Կերչի կամրջի կառուցումից հետո մի քանի լաստանավ հանվել է վաճառքի:

«Կարծում եմ, որ այդ հարցը հնարավոր է մատչելի գնով լուծել: Բանակցությունները շարունակվում են, տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- լրագրողներին ասել է Մելքումյանը:

Պատգամավորի կարծիքով՝  հաշվի առնելով «Վերին Լարս» անցակետում առկա խնդիրները, շատ դժվար կլինի առանց լաստանավերի և Վրաստանում նավահանգիստ ունենալու լուծել բեռնափոխադրումների ծավալի ավելացման հարցը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում