Գևորգյան ճեմարանը նշում է հիմնադրման 140-ամյակը

Գևորգյան ճեմարանը նշում է հիմնադրման 140-ամյակը

Հայաստանում  գործող բարձրագույն ուսումնական հաստատություններից հնագույնը տոնում է հոբելյանը: Գևորգյան հոգևոր ճեմարանը նշել է հիմնադրման 140-ամյակը: Հոբելյանական հանդիսությունը տեղի է ունեցել Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի բարձր նախագահությամբ: Միջոցառմանը ներկա են եղել Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր դասի բազմաթիվ ներկայացուցիչներ:

2001-2002 թթ. Գևորգյան ճեմարանը ստացավ բարձրագույն կրթական հաստատության կարգավիճակ: Կառավարությունը հաստատությանը շնորհեց Աստվածաբանական համալսարանի կարգավիճակ:

Ճեմարանի հոբելյանը շնորհավորելու էին եկել Անտիոքի և համայն Արևելքի պատրիարքը, ներկայացուցիչներ ռուսական Ուղղափառ եկեղեցուց, Մոսկվայի ակադեմիայից ու հայաստանյան բոլոր բուհերից:

Մանրամասները` տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում