Չորս բայքերների այցը Հայաստան

Չորս բայքերների այցը Հայաստան

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի առթիվ չորս բայքեր եկան Հայաստան: Մոտոցիկլիստներն իրականացնում են Ռուսական աշխարհագրական ընկերության կազմակերպած մոտովազքը, որն անվանել են «Անմար հիշողության կրակ»: Արշավորդները պետք է կտրեն 9 000 կմ տարածք, լինեն նախկին խորհրդային հանրապետությունների մայրաքաղաքներում և իրենց հարգանքի տուրքը մատուցեն վետերաններին:

Հայաստանում  կա Հայրենական Մեծ պատերազմի 1 091 վետերան: Արշավն ու հանդիպումը վետերաններին շատ ուրախացրեցին, ու սկսվեցին պատմությունները ճակատի ու հաղթանակների մասին: 
Մոտոցիկլիստների հաջորդ կանգառը Վրաստանն է, հետո Ադրբեջանը, որից հետո նրանց կսպասի Միջին Ասիան: Արշավը նախատեսվում է ավարտել սկսելուց մեկ ամիս անց: 

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում