ՎՎարդան Հովսեփյան

ՖԻՖԱ-ն դատական հայց է ներկայացրել Պլատինիի և Բլատերի դեմ

ՖԻՖԱ-ն դատական հայց է ներկայացրել Պլատինիի և Բլատերի դեմ

ՖԻՖԱ-ն դատական հայց է ներկայացրել կազմակերպության նախկին նախագահ Ժոզեֆ Բլատերի և ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիի դեմ:

ՖԻՖԱ-ն նրանցից պահանջում է վերադարձնել 2 մլն շվեյցարական ֆրանկ:

2015 թ. վերջին Պլատինին, որն այդ ժամանակ նաև ՖԻՖԱ-ի փոխնախագահն էր, և Բլատերը էթիկայի հանձնաժողովի որոշմամբ հեռացվել էին ֆուտբոլային գործունեությունից: Պատճառն այն էր, որ ՖԻՖԱ-ի միջոցներից Բլատերը Պլատինիի հաշվին 2 մլն շվեյցարական ֆրանկ էր փոխանցել:

ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ դատարանում հաղթանակի դեպքում այդ գումարը կուղղվի ֆուտբոլի զարգացմանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում