Ամփոփելով 2019 թ. ընթացքում կատարված աշխատանքներն ու գրանցած արդյունքները՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ ակտիվացել է համագործակցությունը ԵԱՏՄ անդամ երկրների, նաև միության անդամ չհանդիսացող պետությունների իրավապահ ստորաբաժանումների հետ, որն իրականացնում են իրավախախտումների և հանցագործությունների բացահայտմանն ուղղված տեղեկությունների փոխանակման, քննչական ու դատավարական գործողությունների կատարման և այլ ուղղություններով:
Տեղեկատվության փոխանակման արդյունքում բացահայտվել են մաքսային և հարկային բնույթի բազմաթիվ հանցագործություններ: Շոշափելի արդյունքներ են գրանցվել ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն տեղափոխվող ապրանքների գների արժանահավատությունը պարզելու ուղղությամբ:










