ՌՌոզա Խաչատրյան

Հանրային սննդի մի շարք խոշոր օբյեկտներ թաքցրել են առևտրի իրական ծավալը. ՊԵԿ

Հանրային սննդի մի շարք խոշոր օբյեկտներ թաքցրել են առևտրի իրական ծավալը. ՊԵԿ

ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանն ամփոփել է 2019 թ. ընթացքում կատարված աշխատանքներն ու գրանցած արդյունքները:

ՊԵԿ նախագահի տեղակալը նշել է, որ աշխատանքներ են իրականացրել հանրային սննդի խոշոր օբյեկտներում շրջանառության ծավալների թերհայտարարագրման դեպքերի, աշխատակիցներին վճարվող իրական աշխատավարձի չափերի բացահայտման և դրանցից առաջացող հարկերի հաշվարկման ուղղությամբ։

Պարզել են, որ մի շարք  սրճարաններ և ռեստորաններ թաքցրել են առևտրի իրական ծավալները, աշխատակիցների աշխատավարձի իրական չափերը չեն արտացոլվել հարկային մարմին ներկայացվող հաշվարկներում, և պակաս հարկային պարտավորություններ են հաշվարկվել։

Բազմաթիվ դեպքերով հարկային մարմին են ներկայացվել  ճշգրտված հաշվարկներ և պետական բյուջե են վճարվել թաքցված հարկերի գումարները։ Աշխատավարձերից չհաշվարկված և չվճարված հարկերը կազմել են շուրջ 40 միլիոն դրամ, որոնց վերաբերյալ հարկեր վճարելուց խուսափելու փաստով հարուցվել են քրեական գործեր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում