Կատարի կրթության և բարձրագույն կրթության նախարարության հրավերով հայ աշակերտները մասնակցել են Դոհայում կայացած «Միջազգային երիտասարդական գիտական օլիմպիադա 2019»-ին. այն նախատեսված էր 15 տարեկան և դրանից փոքր սովորողների համար: Նրանք մրցել են քիմիայի, կենսաբանության և ֆիզիկայի բնագավառում: Մրցույթն անցկացվել է երկու փուլով՝ աշակերտները հանձնել են տեսական, ապա գործնական թեստեր:
«Միջազգային երիտասարդական գիտական օլիմպիադա 2019»-ին Հայաստանի Հանրապետությունից մասնակցելու հայտ էին ներկայացրել Արմավիրի մարզի Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներ Անի Մանուկյանը, Վահան Սարգսյանը, Գայանե Վարդանյանը:
Հայաստանի թիմը, հաղթահարելով մրցույթի բոլոր փուլերը, վերադարձել է Հայաստան՝ 1 բրոնզե մեդալով:










