ՎՎարդան Հովսեփյան

Ավարտվել է երկու ճանապարհի վերականգնումը

Ավարտվել է երկու ճանապարհի վերականգնումը

Ավարտվել են Մ1-Հայրենյաց-Տուֆաշեն-Հ83 (մոտ 10.5 կմ) և Հ81-Թալին-Ցամաքասար-Նոր Արթիկ-Հ75 (10.9 կմ) ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները։ Դրանք մեկնարկել էին այս տարվա հունիսին։

Մ1-Հայրենյաց-Տուֆաշեն-Հ83 ճանապարհը‚ որ վերականգնվել է «Կապավոր» ՍՊԸ-ի կողմից‚ գտնվում է Շիրակի մարզի Արթիկի  տարածաշրջանում, որի միջոցով Հայրենյաց, Տուֆաշեն, Հայկասար, Պեմզաշեն համայնքները կապվում են միմյանց և Մ1 միջպետական ու Հ83 հանրապետական ավտոճանապարհների հետ: Իսկ Հ81-Թալին-Ցամաքասար-Նոր Արթիկ-Հ75 ճանապարհի վերականգնման աշխատանքներն իրականացվել են «Բլեսկ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղի կողմից։ Այս ճանապարհը գտնվում է Արագածոտնի մարզի Թալինի (7.1 կմ) և Շիրակի մարզի Անիի (3.8 կմ)  տարածաշրջաններում, որի միջոցով Ցամաքասար, Սուսեր, Նոր Արթիկ, Բագրևան համայնքները կապվում են Հ75 հանրապետական ավտոճանապարհի և Թալին քաղաքի հետ:

Երկու ճանապարհների վերականգնման աշխատանքների ավարտը‚ ըստ պայմանագրի‚ նախատեսված էր 2020 թ. ապրիլին‚ սակայն կապալառուները վերականգնումը վերջացրել են ժամկետից շուտ։

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի կողմից ստեղծված աշխատանքային հանձնաժողովը նշված ճանապարհահատվածներում իրականացրել է դիտարկում ավարտված շինարարական օբյեկտների համապատասխանությունը նախագծանախահաշվային փաստաթղթերին պարզելու նպատակով։ Հանձնաժողովն ուսումնասիրել է կատարողական փաստաթղթերը, գծագրերը, տեղում կատարել ճանապարհահատվածների զննում, ստուգիչ չափումներ։

Այս ճանապարհները վերականգնվել են Համաշխարհային բանկի և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի 3-րդ տարվա շրջանակներում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում