ՎՎարդան Հովսեփյան

Գույքահարկն ու հողի հարկն այսուհետ հնարավոր է վճարել Երևանի ցանկացած վարչական շրջանում

Գույքահարկն ու հողի հարկն այսուհետ հնարավոր է վճարել Երևանի ցանկացած վարչական շրջանում

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ այսուհետ գույքահարկի և հողի հարկի վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ և վճարումներ կատարել ցանկացած վարչական շրջանում՝ անկախ այն հանգմանքից, թե քաղաքի որ հատվածում է գտնվում ձեր գույքը: Մինչև օրս նման հնարավորություն չի եղել:

Ծրագրային համակարգի ապահովումը հնարավորություն է տալիս քաղաքացիներին խնայել ժամանակն ու հասցնել ժամանակին կատարել պարտավորությունները:
Վճարումների, ինչպես նաև տեղեկանքների ստացման համար պետք է մոտենալ վարչական շրջանների եկամուտների բաժին՝ յուրաքանչյուր աշխատանքային օր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում