ԳԳոհար Սիմոնյան

Պարսից ծոցի համագործակցության խորհրդում Կատարը կարևորել է Իրանի հետ բանակցությունները

Պարսից ծոցի համագործակցության խորհրդում Կատարը կարևորել է Իրանի հետ բանակցությունները

Կատարի արտգործնախարար շեյխ  Մոհամեդ բեն Աբդուլռահման ալ-Թանին կիրակի օրը Պարսից ծոցի համագործակցության խորհրդին կոչ է արել՝ բանակցություններ սկսել Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

«Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը պետք է վերականգնի իր միասնականությունը, որպեսզի հիմք դրվի Ծոցի երկրների ու Իրանի միջև երկխոսության համար»,- Al Jazeera հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Կատարի ԱԳ ղեկավարը:

Հիշեցնենք, որ անցած կիրակի էլ Կատարի պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ ալ-Աթիյան էր տարածաշրջանի երկրներին կոչ է արել՝ բանակցություններ սկսել Իրանի հետ, նշելով, որ դա տարածաշրջանի անվտանգության պահպանման միակ ուղին է:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում