ՀՀայկարամ Նահապետյան

«Էրեբունի» արգելոց-թանգարանը նոր մասնաշենք կունենա

«Էրեբունի» արգելոց-թանգարանը նոր մասնաշենք կունենա

Երևանի ավագանին հավանություն է տվել 2019-ի հոկտեմբերի 3-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և «Ջոն և Սոս Բալյան հիմնադրամի» միջև կնքված համագործակցության պայմանագրին: Ներդրումային ծրագրով նախատեսվում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նոր մասնաշենքի կառուցում:

Ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած մասնաշենքն իր ճարտարապետությամբ համահունչ կլինի տարածքին, բայց միաժամանակ՝ հագեցած նորարարական տեխնոլոգիաներով: Թանգարանի այս հատվածում կտեղակայվեն նոր ցուցասրահներ, որտեղ կլինեն անիմացիոն ցուցադրություններ, և այցելուները Երևանի պատմությանը կծանոթանան վիրտուալ շրջագայությամբ: Տարածքում կբացվեն նաև գիտական լաբորատորիաներ: 

Շինարարության համար կհայտարարվի նախագծերի մրցույթ: Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 1.65 մլն դոլարին համարժեք դրամ է: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում