ՌՌոզա Խաչատրյան

«Պատգամ». հոբելյանական հանդիսավոր երեկո՝ նվիրված Սոս Սարգսյանի 90-ամյակին

«Պատգամ». հոբելյանական հանդիսավոր երեկո՝ նվիրված Սոս Սարգսյանի 90-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ կանցկացվի «Պատգամ» հոբելյանական հանդիսավոր երեկո՝ նվիրված Սոս Սարգսյանի 90-ամյակին։

Երեկոյի ընթացքում կհնչեն Սոս Սարգսյանի պատգամները, հատվածներ մեր ժողովրդի մեջ թևավոր դարձած նրա խոսքերից։ Կցուցադրվեն տեսաշարեր հանրությանն անհայտ նրա բազմաթիվ ներկայացումներից, ֆիլմերից, հեռուստաներկայացումներից։ Որոշ նյութեր հանրության դատին կներկայացվեն առաջին անգամ։

Ելույթ կունենան Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնների արտիստները, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները, Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան), Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը և անհատ կատարողներ:

Սոս Սարգսյանը՝ որպես գրող. նրա «Կանչ» և «Ընդհատում» վիպակներից կընթերցվեն հատվածներ և կներկայացվեն դրվագներ` տարբեր թատրոնների արտիստների մասնակցությամբ:

Հոբելյանական հանդիսավոր երեկոն տեղի կունենա այսօր` ժամը 19։00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում