Գրական ստեղծագործությունը նոր ու արտասովոր տոնի պատճառ դարձավ

Գրական ստեղծագործությունը նոր ու արտասովոր տոնի պատճառ դարձավ

Մայիսի 25-ը աշխարհի շատ երկրներում տոնական է: Այս օրը բրիտանացի գրող Դուգլաս Ադամսի երկրպագուները նշում են Սրբիչի միջազգային օրը: Սցենարիստ ու դրամատուրգ Ադամսը «Ավտոստոպով՝ տիեզերք» ստեղծագործության մեջ նկարագրչում է սրբիչն ու դրա բազմաթիվ կիրառությունները: Ըստ գրողի,  այն ավտոստոպի անբաժան մասն է:

Դրանով կարելի է ծով գնալ, օգտագործել որպես փախուստի կամ հանձնվելու դրոշակ, տիեզերքում վառ աստղերի հանդիպելիս փակել աչքերն ու ծածկվել քամուց պաշտպանվելու համար:

Հասարակ սրբիչի դուգլասյան անսովոր նկարագրությունը ընթերցողներին ստիպեց հիմք դնել Սրբիչի միջազգային օրվան: Դրանով Դուգլաս Ադամսի երկրպագուները հարգում են գրողի հիշատակն ու վերհիշում հայտնի ստեղծագործությունը:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում