ԼԼիլիթ Սեդրակյան

ԱԱԾ-ում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ

ԱԱԾ-ում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը: Նիստին ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալները և դեպարտամենտների ղեկավարները:

Նիստի օրակարգում ընդգրկված են եղել ՀՀ անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելուն, ինչպես նաև՝ ժամանակակից մարտահրավերներին հակազդելուն վերաբերող հարցեր:

Ամփոփելով նիստի օրակարգային հարցերի վերաբերյալ զեկուցումների և քննարկումների արդյունքները՝ Էդուարդ Մարտիրոսյանի կողմից դեպարտամենտների ղեկավարներին տրվեցին համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում