ՄՄերի Եգորյան

«Ռոմա»-ՍՊԱԼ խաղում Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել

«Ռոմա»-ՍՊԱԼ խաղում Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը «Ռոմա»-ՍՊԱԼ խաղում օգնել է մայրաքաղաքային թիմին հաղթանակ տոնել:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 16-րդ տուրում «Ռոմա»-ն Հռոմի Օլիմպիական մարզադաշտում հյուրընկալել է ՍՊԱԼ-ին և առավելության հասել 3:1 հաշվով:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման է մտել 78-րդ րոպեին և 83-րդ րոպեին խփել «գայլերի» երրորդ գնդակը: Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 4-րդն է և ունի 32 միավոր: Առաջատարը 39 միավորով «Յուվենտուս»-ն է:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում