«Նվիրիր կյանք» հիմնադրամն օգնում է տարբեր հիվանդություններով տառապող 400 երեխայի

«Նվիրիր կյանք» հիմնադրամն օգնում է տարբեր հիվանդություններով տառապող 400 երեխայի

Կահկոսյանների ընտանիքի հայրն ամբողջ գիշերը օդնավակայանում էր անցկացրել: Մոսկվա էր ուղարկում ընտանիքի անդամների արյան փորձանմուշները: Դուստրը՝ Արփինեն, ունի մի հիվանդություն, որն ամբողջ Հայաստանում միայն նրա մոտ է ախտորոշված:

Ոսկրածուծում արյան էրիտրոցիտները պակաս են արտադրվում:  Որպեսզի Արփինեի կյանքին վտանգ չսպառնա, ծնողները ստիպված են ամեն ամիս փոքրիկին հիվանդանոց տանել, լրացնել արյան այդ կարեւոր բաղադրիչի անհրաժեշտ քանակը: Արյան հետազոտությունը կփորձի պարզել՝ արդյո՞ք ընտանիքից որեւէ մեկը կարող է դոնոր դառնալ փոքրիկի համար:

Ծնված օրից հիվանդության դեմ պայքարող Արփինեին արդեն մի քանի տարի օգնում է «Նվիրիր կյանք» հիմնադրամը:  Ոչ միայն Արփինեին, այլեւ նրա նման օգնության կարիք ունեցող մոտ 400 երեխայի հիմնադրամն իր հոգածության տակ է վերցրել:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում